ՎԱԳՐ
Վագր: Կատվազգի գիշատիչ է։ Հանդիսանում է ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկը՝ իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ արջերին։ Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 19-րդ դարի սկզբին։ Այս ենթատեսակներից ամենատարածվածը բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը հիանալի որսորդ է. վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին։ Սակայն մեծ մասամբ հարձակվում է դարանից։ Վագրի հզոր ժանիքներից կենդանին հազվադեպ է կարողանում փրկվել։ Թաթի մի հարվածով նա կարող է ձի սպանել, 5-մետրանոց ցատկեր անել, հիանալի լողալ, իսկ կշտանալու համար նրան պետք է 30–
50 կգ միս։ Հիմնականում հարձակվում է եղջերուների, վայրի խոզերի, այծքաղների, նաև ընտանի կենդանիների վրա։ Եթե որսն անհաջող է լինում, վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ՝ մորեխներով։ Կարող է նաև երկար ժամանակ մնալ առանց սննդի։ Վագրերը որսում են մեծ մասամբ հիվանդ ու թույլ կենդանիների և բնության սանիտարի դեր են կատարում։ Մարդու վրա հարձակվում են, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել վագրի ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում ավարը ճաշակելուն։ Իր շերտավոր գունավորման (մեջքը և կողքերը կարմրաշիկավուն են, ստորին մասը՝ սպիտակ՝ լայնական նեղ, սև շերտերով) շնորհիվ վագրը գերազանց քողարկվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–4 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։ Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին։ Վագրը կատվազգիներից ամենախոշորն է, մյուս ենթատեսակների չափերն իրարից շատ են տարբերվում։ Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են։ Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը։ Ամուրյան արու վագրի մարմնի երկարությունն առանց պոչի կարող է կազմել 3.5 մետր, իսկ քաշը՝ 300 կգ։ Վագրի յուրահատուկ գունավորումն իրենից ներկայացնում է մուգ և կարմրանարնջագույն ուղղաձիգ շերտերի հաջորդականություն ամբողջ մարմնի վրա։ Փորի մասում դրանք վերանում են և դառնում սպիտակ։ ՍովորաբարԲենգալան,Սումատրյան,Հարավչինական և Հնդաչինական վագրերի մազածածկը ավելի մուգ է քան Ամւրյանինը։
ԱՂՎԵՍ
Աղվեսներ : Շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղ։ ՀՀ բոլոր մարզերում տարածված էաղվես սովորականը, որն ունի 2 ենթատեսակ՝ աղվես անդրկովկասյան և աղվես հայկական։ Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։ Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի շունը, բնութագրվում են երկար նեղ մռութով, և խիտ պոչով։ Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվես։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։ Աղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։ Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն,
հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը։ Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել։ Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս։ Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց։ Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։ Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու։ Աղվեսը Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից։ Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական։ Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ ՀՀ-ում նման տնտեսություն կա Լոռու մարզում։ Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը։ Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ, առնետ և այլն)։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի։ Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով։ Ակտիվ գործում են օրվա բոլոր ժամերին, առավելապես՝ լուսաբացին և մայրամուտին։ Ապրում են 15 տարի։ Կտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար։ Հղիությունը տևում է 52-56 օր։ Այդ ընթացքում արուն չի հեռանում էգից, մաքրում է նրա վրայի մակաբույծները, թարմացնում բույնը, կեր հայթայթում և այլն։ Ունենում են 4-6 (երբեմն՝ 12) ձագ։ 17-19 օրական ձագերը կարող են դուրս սողոսկել բնից, երկար ժամանակ խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես թաքնվել։
ՄՈՂԵՍ
Մողեսներ , թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ։ Հայտնի է շուրջ 26 ընտանիքի 371 ցեղի 4765 տեսակ, ՀՀ-ում՝ 5 ընտանիքի (գեկոններ, ագամաներ, իլիկամողեսներ, սցինկայիններ, իսկական մողեսներ) շուրջ 12 ցեղի 26 տեսակ։ Տարածված են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Հայաստանի Հանրապետությունումհանդիպում են անդրկովկասյան անապատային և խայտաբղետ, Շտրաուխի անապատային մողեսիկները, Դալի, հայկական, միասեռ (սպուիտակափոր), Ռադդեի, Ռոստոմբեկովի, ժայռային մողեսները, դեղնափորիկը, կոտրտվող իլիկամողեսը, Չեռնովի մերկաչք մողեսը, կովկասյան լեռնային ագաման, պարսկական կլորագլուխ մողեսը, կասպիական նեղմատ գեկոնը, փոքրասիական, նրբագեղ օձաչք մողեսները, փոքրասիական ու սովորական տրիտոնները և այլն։ Ատամներն ամրացած են ծնոտների ներսի մակերևույթին (պլևրոդոնտ) կամ արտաքին եզրին (ակրոդոնտ)։ Պլևրոդոնտ ատամները մաշվելու կամ ջարդվելու դեպքում փոխարինվում են նորերով։
Լսողությունը և տեսողությունը լավ են զարգացած, շատ տեսակներ ունեն երրորդ կամ գագաթնային աչք։ Կոպերը սովորաբար շարժուն են, որոշ խմբերինը ձուլվել են և վերածվել թափանցիկ թաղանթի կամ թաքնված են մաշկի տակ։ Պոչը, աստիճանաբար նեղանալով, վերջանում է սուր ծայրով, հաճախ գերազանցում է մարմնի երկարությունը։
Վտանգի դեպքում, մկանների կծկման շնորհիվ, հաճախ թողնում են պոչն ու փախչում, որը մի քանի շաբաթ անց վերականգնվում է։ Գունավորումը խիստ բազմազան է և լավ ներդաշնակվում է շրջակա միջավայրին։ Ծառաբնակ տեսակները հաճախ կանաչ գունավորում ունեն, անապատում ապրողները բաց գույնի են։ Որոշ տեսակներ կարողանում են գունափոխվել և հարմարվել միջավայրին։ Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն, հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։
Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։ Կան նաև բուսակեր տեսակներ։
Մողեսներն օգտակար սողուններ են, ոչնչացնում են վնասատու միջատներին։ Փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, Չեռնովի մերկաչքն անհետացման եզրին են։ Պարսկական կլորագլուխ մողեսը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, երկարաոտ սցինկը, ոսկեգույն տրախիլեպիսը, Չեռնովի մերկաչքը և փոքրասիական մողեսը գրանցված են Հաըաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Բազմանում են առավելապես ձվադրմամբ (դնում են 1–35 ձու)։ Կան նաև ձվակենդանածնությամբ, կենդանածնությամբ և կուսածնությամբ բազմացողներ։ Վերջիններից են միասեռ ժայռային (սպիտակափոր), հայկական, Ռոստոմբեկովի և Դալի մողեսները (Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերել է Դ. Դարևսկին)։ Կոմոդյան վարանը ամենամեծ մողեսն է։ Երբեմն նրան անվանում են «Կոմոդա կղզու հրեշ» կամ «ցամաքային կոկորդիլոս»։ Նա հարձակվում է եղջերուների և խոզերի վրա։
Թիկնոցավոր մողեսը վտանգի դեպքում շտկում է բերանի շուրջը դասավորված մաշկածալքերը՝ նմանեցնելով այն հսկա մեծատամ երախի, և այդպես վախեցնում թշնամիներին։ Մողեսների մարմինը (երկարությունը՝ 3,5 սմ–4 մ) իլիկաձև է կամ գլանաձև՝ պատված թեփուկներով ու վահանիկներով, որոնց ձևն ու դասավորությունն ունեն կարգաբանական նշանակություն։ Մեծամասնության առջևի և հետևի վերջավորությունները հնգամատ են ու լավ զարգացած, որոշ տեսակներինը բացակայում են, և մարմինը նմանվում է օձի (անոտ մողեսներ)։ Ատամներն ամրացած են ծնոտների ներսի մակերևույթին (պլևրոդոնտ) կամ արտաքին եզրին (ակրոդոնտ)։ Լսողությունը և տեսողությունը լավ են զարգացած, շատ տեսակներ ունեն երրորդ կամ գագաթնային աչք։ Կոպերը սովորաբար շարժուն են, որոշ խմբերինը ձուլվել են և վերածվել թափանցիկ թաղանթի կամ թաքնված են մաշկի տակ։ Պոչը, աստիճանաբար նեղանալով, վերջանում է սուր ծայրով, հաճախ գերազանցում է մարմնի երկարությունը։ Վտանգի դեպքում, մկանների կծկման շնորհիվ, հաճախ թողնում են պոչն ու փախչում, որը մի քանի շաբաթ անց վերականգնվում է։ Գունավորումը խիստ բազմազան է և լավ ներդաշնակվում է շրջակա միջավայրին։ Ծառաբնակ տեսակները հաճախ կանաչ գունավորում ունեն, անապատում ապրողները բաց գույնի են։ Որոշ տեսակներ կարողանում են գունափոխվել և հարմարվել միջավայրին։ Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։ Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։
ՊԱՆԴԱ Պանդա կամ բամբուկե արջ «սև-սպիտակ կատվաթաթ», կաթնասուն, որի հայրենիքը հանդիսանում է կենտրոնական Չինաստանը։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։
Չինարեն անվանումը նշանակում է «արջ - կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ:Մեծ պանդան ունի 1.2-1.5 մ երկարություն և 30-160 կգ քաշ։ Ի տարբերություն այլ արջերի ունի բավականին երկար պոչ (մինչև 12սմ)։ Մարմինը մեծ է, ծածկված խիտ սպիտակ մորթիով, աչքերի շուրջ սև բծերով և սև թաթերով։ Հետևի կարճ, հաստ թաթերը ունեն սուր եղունգներ։ Ներբաններին և յուրաքանչյուր մատի հիմքում լավ զարգացած են մերկ բարձիկները, որոնք հեշտացնում են բամբուկի հարթ ցողուններ բռնելը։ Անունը չինարեն նշանակում է «Սև-սպիտակ կատու-արջ»։ Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, սակայն նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սնունդից։ Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ։ Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկ և ընձյուղներ։ Իսկ տեխնիկապես, ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են։ Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատների։ Կենդանական կերը պանդաների համար հանդիսանում է սպիտակուցի անհրաժեշտ աղբյուր։ Երկար տարիներ պանդաների ճշգրիտ տակսոնոմական դասակարգումը եղել է գիտնականների վիճաբանության առարկա. ինչպես մեծ, այնպես էլ փոքր պանդաները ունեն և արջերին, և ջրարջերին բնորոշ գծեր։
Վերջապես գենետիկական տեստերը ապացուցեցին, որ մեծ պանդաները իրականում արջեր են, իսկ նրանց մերձավոր բարեկամ հանդիսանում է Հարավային Ամերիկայում ապրող ակնոցավոր արջը։ Փոքր պանդան ձևավորում է իր սեփական ընտանիքը (Ailuridae), որը ջրարջերի, սկունսերի և կզաքիսների հետ ձևավորում է կզաքիսանմանների (Musteloidea) վերընտանիքը։ Մեծ պանդաները ունեն անսովոր թաթեր՝ «մեծ մատով» և հինգ սովորական մատներով. «մեծ մատը» իրականում հանդիսանում էդաստակի վերափոխված ոսկոր։ Ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում։ Մեծ պանդան հանդիսանում է անհետացող տեսակ , որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ։ Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա։ Մեծ պանդան հանդիսանում է Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) խորհրդանիշը: Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել 1869 թվականին ֆրանսիացի միսսիոներ Առմանդ Դավիդի (1826 - 1900) շնորհիվ։ Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկներին։ Բացի այդ կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով։ Մարդու և պանդայի գեները 68%-ով համընկնում են։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից։ Սակայն, 1984 թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով։ Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով։ Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլարվարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են ՉԺՀ սեփականություն։ Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպնության համար մահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում։
ԱԳԵՎԱԶ ԿԱՄ ԿԵՆԳՈՒՐՈՒ
Ագեվազ կամ կենգուրուն, պարկավոր կենդանի է։ Բնակվում է Ավստրալիայում, Նոր Գվինեայում և մոտակա կղզիներում։ Ագեվազները ծնվում են փոքրիկ՝ ընդամենը 2-2.5 սանտիմետր և ամբողջ կյանքի ընթացքում շարունակում են աճել։ Մայր ագեվազը փորին ունի հարմարավետ պարկ, որտեղ էլ պահում է իր ձագին։ Ուղղակիորեն կենգուրու անունը նշանակում է ամենամեծ չորս տեսակներից մեկը. Կարմրահեր, հսկա, մոխրագույն և այծքաղ։ Այսպիսով գոյություն ունի մակրոպոդիդե ընտանիքների 63 ամենամեծ տեսակները։ Սրանց կարելի է ավելացնել նաև վալռուներին, վալաբիներին, փայտագույն կենգուրուներին, պադեմելոններին, կոկկաներին։ Նրանց բացառապես կարելի է հանդիպել Ավստրալիա մայրցամաքում և Տասմանիայում, ինչպես նաև փայտագուններին` Նոր Գվինեայում։ Ավստրալիայում կենգուրուների թիվը հասնում է քառասուն միլիոնի։ Կենգուրուները համարվում են գիշերային կենդանիներ։ Կենգուրույի պոչը հանգստի ժամանակ նրան ծառայում է որպես երրորդ ոտք, իսկ ցատկելու ժամանակ ապահովում է հավասարակշռությունը, որն անգլերենով կոչվում է «crawl-walking» /սողացող քայլ/։ Ինչպես բոլոր պարկավոր կենդանիները, այնպես էլ կենգուրուները նորածիններին լույս աշխարհ են բերում չորս շաբաթական սաղմի վիճակում, որի զարգացման շրջանը հավասարազոր է մարդու ութ շաբաթական սաղմին։ Այս փուլում նրա հասակը ոչ ավելի է քան 2 սմ, իսկ քաշը` մեկ գրամ։ Որպեսզի մոր պարկի մեջ մտնի, նա սողում է մոր մորթու վրայով։ Նրան օգնելու համար մայրն իր թքով նրա համար ճանապարհ է բացում։ Մոր պարկը գտնվում է փորից 30 սմ դեպի վեր բացվածքով։ Այն պարունակում է չորս պտուկ, որը կաթ է արտադրում և, որի բաղադրությունը տարբերվում է` կախված մորթուց և զարգացման չափսից։ Սկզբում այն հարուստ է շաքարով, իսկ դառնում է ավելի հարուստ պրոտեիններով` նպաստելով ուղեղի և վերջույթների զարգացմանը, իսկ հետագայում ճարպը նպաստում է նրա ակտիվ
գործունեությանը։ Այս փուլում թոքերը դեռ զարգացած չեն, սակայն կարմիր մարմինը կենդանի է, որի միայն առաջնային վերջույթներն են զարգացած և ծածկված են բազմաթիվ անոթներով, որպեսզի ընդունեն իրենց անհրաժեշտ թթվածինը։ Մոր գրպանում փոքրիկը կախվում է պտուկից և բաց չի թողնում իր մնալու վայրը, մինչև որ ի վիճակի չի լինում ինքնուրույն սնվելու։ Նա առաջին անգամ իր գլուխը դուրս է հանում գրպանից 5-6 ամսականում։ Դուրս գալու ժամանակ նա կշռում է 3,5 կգ, իսկ վերջնականապես գրպանը լքում է երեք ամիս հետո։ Նրանք սնվում են մոր կրծքով համարյա մեկ տարի։ Նրանք հասուն են համարվում տասնութ ամսականում։ Էգը մի սաղմը պահում է իր արգանդում, փոքրիկին իր գրպանում կերակրելու ժամանակ, որպեսզի որևէ պատահարի հետևանքով կորստի ժամանակ զարգանա պահեստային սաղմը։ Կենգուրուների մեծ մասը խոտակեր են, իսկ նրանցից ոմանք` միջատակեր։ Նրանք հատկապես ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Նրանց համար գիշատիչները դինգոներն են և շները, մինչդեռ գլխավոր գիշատիչը համարվում է տասմանական վագրը, որն անհետացել է։ Երբ սնունդը չի բավարարում, արծիվները խմբվում են որսալու նրանց, այնպես ինչպես սողունները փոքրիկ տեսակների վրա։ Շների դեմ պայքարելու համար նրանց նախընտրած հնարքներից մեկը ջուր մտնելն է` թշնամուն խեղդելու նպատակով։ Նրանք կարողանում են օգտագործել նաև իրենց ոտքերը պայքարելու համար։ Նրանք առանձնահատուկ ճիչ չունեն, կարող են մռնչալ կամ հազին նմանվող ձայն հանել։ Որոշ դեպքերում նրանք կարող են նաև կատվի նման շնչել, մինչդեռ ամենատարածված հնչյունը, որ կենգուրուներն արձակում են, դա իրենց թաթերով ուժգին հարվածելն է գետնին, որով իմաց են տալիս իրենց համախոհներին վտանգի մասին։ Կարմրահեր կենգուրուները ամենաճանաչվածն են։ Արուների հասակը հասնում է մինչև 1,8 մ, էգերինը` 1,1 մ , 1 մ երկարությամբ պոչով, արուն կշռում է 85 կգ, էգը` 35 կգ։ Նրանք ապրում են խմբերով։ Արուները ունեն գեղեցիկ կարմիր գույն։ Նրանց բնորոշ է երկար հետին վերջույթները, որտեղից էլ եկել է նրանց ընտանիքի անվանումը` իրենց արագ հարմարվողականությամբ, մեծ ցատկերով և որովայնի վրայի պարկով, որտեղ բնակվում է ձագուկը։ Նրանց պոչը մեծ է և հզոր, այն ծառայում է պահելու հավասարակշռությունը ցատկելու ժամանակ, ինչպես նաև կարող է նրա վրա հենվել հանգստանալու համար։ Նրանց քանակը զգալիորեն ավելացել է եվրոպացիների գալուց հետո։ Արդյունաբերական նպատակով իրականացվող որսը լավ կազմակերպված է. միսը ճարպոտ չէ և բավականին համեղ է։ Ավստրալիայի խորհրդանշական կենդանիներից է։ Մեծ կենգուրուն ավելի ընդունված է քաղաքում, քան գյուղերում։ Նրանք ի վիճակի են հաղթահարելու մինչև 40 °C երաշտը։ ենգուրունեը տեղից տեղ են տեղափոխվում նուրբ ցատկերով, նրանց արագությունը տարբեր է լինում. առհասարակ 20-30 կմ/ժ, կարող են նաև անցնել մեծ հեռավորություններ` կատարելով փոքրիկ ցատկեր։ Կարող են կատարել նաև 3,5 մ բարձրությամբ և 13 մ երկարությամբ տպավորիչ ցատկեր։ Վտանգի դեպքում նրանք կարող են միջինը 50-60 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ առավելագույնը` 80-90 կմ/ժ։ Հասուն կենգուրուները գիշատիչներին հաղթում են շնորհիվ իրենց ուժի, մեծ արագության և ցատկելու ճարպկության, նրանք կարող են թաթի ուժեղ հարվածով սպանել մեկ դինգոյի։
ԹԻԹԵՌՆԵՐ
Թիթեռներ, թեփուկաթևավորներ,տըջ լրիվ կերպարանափոխությամբ զարգացող միջատների կարգ, որի ներկայացուցիչներին բնորոշ է առջևի և հետին թևերի վրա խիտ դասավորված խիտինային թեփուկների առկայությունը։ Տեսակների մեծ մասին բնորոշ է հատուկ մասնագիտացած ծծող տիպի բերանային ապարատը՝ կնճիթիկով, որը ձևավորվել է երկարացած ստորին վերջույթներից։ Թիթեռների ձևերն ու չափերը բազմազան են՝ 2մմ-ից մինչև 28 սմ
Հայաստանում հայտնի է թիթեռների շուրջ 3000 տեսակ, որոնք տարածված են Դիլիջանի, Գուգարքի, Իջևանի,Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Կապանի անտառներում։ Թիթեռների մեծ մասը վարում են գիշերային կամ մթնշաղային կյանք։
Զարգացումն ընթանում է լրիվ կերպարանափոխությամբ՝ կազմված ձու, թրթուր, հարսնյակ և իմագո (հասուն միջատ) փուլերից։ Թրթուրը որդանման է՝ թերզարգացած փորային ոտիկներով, գլխիկի ծածկույթը կարծրացած է, բերանային ապարատը կրծող տիպի է և ունի զույգ մետաքսային գեղձեր, որոնց արտազատած հեղուկը օդի հետ շփվելիս վերածվում է մետաքսի թելիկների։
Թեփուկաթևավորների բրածո մնացորդները հայտնաբերվում են սկսած Յուրայի դարաշրջանից։ Ներկայումս թեփուկաթևավորները համարվում են միջատների ամենահարուստ կարգերից մեկը՝ 158000 տեսակով։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։
Միջատաբանության (էնտոմոլոգիայի) այն բաժինը, որը ուսումնասիրում է թիթեռները անվանվում էլեպիդոպտերոլոգիա կամ թիթեռաբանություն։
Թիթեռները կարևոր դեր են խաղում բնական էկոհամակարգերում, մասնակցում են փոշոտմանը և սննդային օղակներում ծառայում են որպես սնունդ։ Իսկ գյուղատնտեսության մեջ ունեն բացասական նշանակություն, քանի որ հաճախ թիթեռների թրթուրների սննդի հիմնական աղբյուրը մշակաբույսերն են։ Շատ տեսակների էգը մեկ օրում կարող է ձվադրել 200-600-ից մինչև 30 000 ձու։ Տնտեսական մեծ նշանակություն ունեն նաև մետաքսագործ թիթեռները, որոնցից ստանում են մետաքս։
Օձ
Օձեր (Ophidia կամ Serpentes), ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգ։ Հայտնի են 26 ընտանիքի շուրջ 2978 (2006 թվականի դրությամբ), ՀՀ-ում՝ 4 ընտանիքի 23 տեսակ։
Ըստ կենսակերպի, հայտնի են օձերի հետևյալ տեսակների խմբերը՝
- ցամաքային,
- կիսաջրային,
- ծովային։
Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սանտիմետրից - 12 մետր է, զանգվածը՝ 5 գ - 200 կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։
Գանգի ոսկորները միացած են շարժուն ձևով, իսկ ստորին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը, ինչը նրանց թույլ է տալիս առանց ծամելու՝ մանրացնել և կուլ տալ բավական խոշոր կենդանիներ։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Ողերն ու կողերը բազմաթիվ են, գրեթե միանման։ Կրծքավանդակ չունեն։ Զուրկ են վերջույթներից միայն որոշ տեսակախմբերում պահպանված են հետին վերջույթների մնացորդներ, որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքի կողքերում գտնվող զույգ ճանկերի տեսքով։ Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. աջը սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը։ Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Արտաքին ականջ չունեն. լսողությունը գրեթե զարգացած չէ,տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ։ Հիմնական զգայարանը վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանն է. օդում և առարկաների վրա առկա քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է յակոբսոնյան օրգանների մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ և անծանոթ լինելը։ Սնվում է բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում՝ լեշերով։ Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում։ ՀՀ-ում հիմնական մասն ապրում է նախալեռնային կիսաանապատների, տափաստանների (արևմտյան վիշապիկ, դեղնափոր, բազմագույն սահնօձեր, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, գյուրզա և այլն), որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու և տափաստանային իժեր)՝ անտառային և մերձալպյան գոտիների քարքարոտ զառիվայրերում, ժայռերում, քարակույտերում և այլուր։
Комментариев нет:
Отправить комментарий